Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պենտագոնը զգուշացնում է զգուշանալ Իրանից

«Մենք հասել ենք այն կետին, երբ Իրանից բխող սպառնալիքները անդրադառնում են ոչ միայն Մերձավոր Արեւելքի վրա, այլեւ ամբողջ աշխարհի համար են խնդիր ներկայացնում»,- հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի օգնական Դանա Սթրոուլը։

Նա ուշադրություն է հրավիրել Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ ռազմական համագործակցության ընդլայնման, մասնավորապես, Իրանի կողմից ռուս զինվորականներին կամիկաձե անօդաչուների մատակարարմանը։

Պենտագոնի ղեկավարի օգնականը կոչ է արել «համաշխարհային կոալիցիա ստեղծել Իրանի եւ Ռուսաստանի նենգ համագործակցության դեմ պայքարելու համար»:

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստվում են Իրանին դիտարկել որպես համաշխարհային սպառնալիք՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի հետ նրա դաշինքի խորացումը, նաև ուկրաինական պատերազմում Ռուսաստանին օգնելը ստիպում են Թեհրանին ընկալել որպես համաշխարհային վտանգ։