Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պարոն Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ. Ալեն Սիմոնյան

Հովիկ Աղազարյանն ԱԺ այսօրվա նիստին իր ելույթում հայտարարեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա հայտարարությունից հետո ասաց. «Ես քարտուղարությանը խնդրում եմ պարոն Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ»:

Դեկտեմբերի 3-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հարազատ կուսակցությունը Հովիկ Աղազարյանին հեռացրել է իր շարքերից։

ՔՊ-ից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։