Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմն Ուկրաինայում նշանակում է գլոբալիզացիայի ավարտ, ինչպիսին մենք այն գիտենք․ Պաուլո Ջենտիլոնի

21/04/2022
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց առեւտրի միջոցով Ռուսաստանը փոխելու Գերմանիայի տասնամյակների մոտեցման սահմանափակ լինելը, եւ նշանակում է գլոբալիզացիայի վերջը, ինչպիսին մենք այն գիտենք, ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաուլո Ջենտիլոնին, հաղորդում է Reuters-ը:

Ելույթ ունենալով Վաշինգտոնի Պետերսոնի ինստիտուտում՝ Ջենտիլոնին նշել է, որ ուկրաինական ճգնաժամը կփոխի նաեւ գլոբալ դաշինքները եւ լրացուցիչ ճնշում կգործադրի մատակարարումների համաշխարհային շղթաների վրա, որոնք առանց այդ էլ փխրուն են համավարակի երկու տարուց հետո:

«Wandel durch Handel»-ի գաղափարը, այսինքն՝ առեւտրի միջոցով փոփոխությունների իրականացումը, ցույց տվեց իր սահմանափակ լինելը»,- ասել է Ջենտիլոնին՝ նկատի ունենալով Գերմանիայի քաղաքականությունը արեւելաեւրոպական երկրների նկատմամբ, որը սկսվել է 1970-ականների սկզբին: «Մենք պետք է վերաիմաստավորենք մեր հարաբերությունները ավտորիտար ռեժիմների հետ եւ ամրապնդենք մեր կապերը համախոհ գործընկերների հետ»,- ասել է նա:

«Այս ճգնաժամը վերջ կդնի նաեւ գլոբալիզացիային, ինչպիսին մենք այն գիտենք, եւ կփոխի համաշխարհային դաշինքները»,- ասել է Ջենտիլոնին: «Պատերազմը եւ դրա հետեւանքները, ներառյալ պատժամիջոցների հաջորդական փուլերը, որոնք ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը սահմանել են Ռուսաստանի հանդեպ, ուժեղացնում են ճնշումը համաշխարհային մատակարարումների առանց այն էլ ծանրաբեռնված շղթաների վրա»:

Նրա խոսքով՝ ճգնաժամը նաեւ ստիպել է Եվրամիությանը կտրուկ ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ի լրումն կլիմայի փոփոխության դեմ պայքարելու եւ տնտեսությունը թվային դարաշրջանին հարմարեցնելու համար արդեն իսկ պլանավորված խոշոր ներդրումների:

Նա նշել է, որ այդ ծախսերը, հնարավոր է, պետք է արտացոլվեն ԵՄ-ի հարկաբյուջետային կանոններում, որոնք ներկայումս վերանայվում են, եւ, հնարավոր է, որոշ նոր համատեղ փոխառություններում, որոնք հավանաբար ստեղծվել են համավարակի հետեւանքով ԵՄ-ի 800 մլրդ եվրո համատեղ պարտքի վերականգնման հիմնադրամի օրինակով:

Գերմանիան եւ Հյուսիսային Եվրոպայի մի քանի այլ երկրներ կտրականապես դեմ են նման նոր համատեղ փոխառություններին:

Ջենտիլոնին ասել է, որ ուկրաինական պատերազմի արժեքը Եվրոպայի համար կախված կլինի նրանից, թե որքան կտեւի այն, սակայն Ուկրաինային տնտեսական եւ նյութական աջակցությունը, փախստականներին օգնությունը, ինչպես նաեւ էներգիայի բարձր գների եւ արտադրության խափանումների դեմ պայքարելու համար ԵՄ տնտեսության շարունակական աջակցությունն այս տարի կավելացնի ԵՄ բյուջեի ընդհանուր դեֆիցիտը ՀՆԱ-ի առնվազն 0,6 տոկոսի չափով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Հաջորդ գրառումը

Ռազմական փաստեր՝ հատուկ հանձնարարություններով իրավաբան դեսպանի համար. 168.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025
Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025
Հաջորդ գրառումը

Ռազմական փաստեր՝ հատուկ հանձնարարություններով իրավաբան դեսպանի համար. 168.am

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական