Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել:

Նրանց պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման:

Սակայն իրենց հանցավոր սցենարն իրագործելու ճանապարհը միայն պատերազմով էր հնարավոր, որի խաղարկումն իրականացրեց «բարեկիրթ» Ադրբեջանը:

Հայն իր տեսակով կռվող է, պայքարող ու հաղթող և մեր հասարակության մեջ պարտվողականություն սերմանել պարզապես հնարավոր չէ:

Փառք հայրենիքի նվիրյալներին:

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին:

Տիգրան Աբրահամյան, Աժ պատգամավոր