«Մենք Արտաքին գործերի նախարարություն չունենք, թեև ունենք փորձառու մասնագետներ:
Արվել է ամեն ինչ՝ Թուրքիայինպատերազմի մեջ ներգարվելու համար: Պաշտպանության նախարարի՝ նոր պատերազմ, նոր տարածքներ հատարաւրությունը այլ բան չէր թողնում Ադրբեջանին, քան Թուրքիայի գիրկն ընկնելը:
Եթե ՀՀ իշխանությունները լինեին Թուրքիայի գործակալներ, ապա կանեին նույնը, ինչ արվեց այս ըթացքում:
Արդյո՞ք ՀՀ կառավարութունը գիտեր պատերազմի մասին:
Հայաստանի գրեթե բոլոր վերլուծաբաններն էին ահազանգում, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, անգամ դեսպանատներն էին զգուշացնում իրենց քաղաքացիներին, որ Արցախ գնալը չափազանց վտանգավոր է:
Ինչո՞վ բացատրել, որ պատերազմի առաջին օրերին մենք ահռելի կորուստներ կրեցինք: Բացատրություն չկա: Ինչո՞ւ ենք մենք պարտվել. դարձյալ բացատրություն չկա:
Պատերազմում են պետութունները, ոչ թե բանակները: Պետությունն է մոբիլիզացնում բոլոր հնարավորութունները՝ պատերազմում հաղթելու համար, ադ պատճառով էլ երկրի ղեկավարը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար: Գերագույն գլխավոր հրամանատարը մոբիլիզացիան ձախողեց, բանակը համալրելու փոխարեն ջոկատներ կազմվեցին: Մովսես Հակոբյանի հարցերն անպատասխան մնացին:
Պատերազմի ժամանակ վարչապետի հրապարակային ելութը լսել եք՝ ով ինչ ունի, տնից վերցնի, գնա Արցախ: Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանն այլևս ռեսուրսներ չունի և Ադրբեջանը կարող է ռազմական ճնշումներն ավելացնել Հայաստանի վրա: Սա հանցագործություն է, ուղղակի հանցագործություն»,- հոկտեմբերի 4-ի մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



