Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պաշտոնական Բաքուն Հայաստանից վճռական քայլեր է ակնկալում Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ

Ադրբեջանական հանրությունը քաջատեղյակ է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի մեր երկրի նկատմամբ. լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս հարցում մենք վճռական քայլեր ենք ակնկալում Հայաստանից։

 Անդրադարձ կա այն փաստաթղթին, որը եղել է Հայաստանի անկախացումից հետո, և այն պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ»,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Պաշտոնական Բաքուն Հայաստանից վճռական քայլեր է ակնկալում Սահմանադրությունը փոխելու ուղղությամբ. հայտնում են այդ երկրից։