Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

(Ֆոտոշարք) Չկորցնելով արդիականությունը. թերլեմեզյանցիները

16/12/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բարդ խնդիր է չկորցնել արդիականությունը,  երբ ձգտում ես համատեղել 100-ամյա կենսագրություն ձևավորող ավանդույթները և օրեցօր նոր առաջարկներով ու գործիքներով հանդես եկող արդի արվեստի միտումները։ Կարևոր է հասկանալ, թե գեղարվեստական կրթության մեջ նախկինում ինչ դեր է ունեցել և ինչ դեր ունի այսօր կրթօջախը, որոշել դրա կենսունակությունն ու խնդիրները։

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը (նախկինում «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, Գեղարվեստի պետական ուսումնարան) հիմնադրվել է դեռևս նախորդ դարի 20-ականներին` պետական թանգարանի ու պետական համալսարանի հետ միաժամանակ, և հանդիսանում է առաջին պետական գեղարվեստական կրթօջախը հայկական իրականության մեջ։ Կրթօջախի հիմնադրումով ոչ միայն նոր ձևավորվող երկրորդ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանը, այլև ժամանակի արվեստագետներն իրենց առջև կարևոր նպատակ էին դրել ստեղծելու գեղարվեստի ազգային դպրոց ու համախմբելու հայազգի արվեստագետներին։ Եվ այդ պատասխանատու գործը հանձն առան ժամանակին Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Փարիզում, Մյունխենում, Վիեննայում ինչպես նաև Ռուսաստանում կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող արվեստագետներ Մ. Սարյանը, Վ. Ախիկյանը, Ս. Աղաջանյանը, Ս. Առաքելյանը, Վ. Գայֆեճյանը, Գ. Գյուրջյանը, Հ. Կոջոյանը, Ա. Սարգսյանը և այլ մեծանուն վարպետներ, որոնց շնորհիվ գեղարվեստի այս կրթօջախը դարձավ հայկական մշակութային նոր ավանդույթների ձևավորողը, կրողն ու դաստիարակողը։ 1927 թ-ին տեխնիկումը տվեց իր առաջին շրջանավարտներին, որոնց շարքում էին Մ. Աբեղյանը, Ս. Ռաշմաջյանը, Բ. Քոլոզյանը, Ա. Չիլինգարյանը և ալյոք։ Թեև Փ. Թերլեմեզյանը մանկավարժական գործունեություն չի ծավալել տեխնիկումում, սակայն մշտապես իր ուշադրության ներքո է պահել կրթօջախը, նրա սաներին: Այդ է պատճառը, որ 1941 թվականին՝ Փանոս Թերլեմեզյանի մահից հետո, արժևորելով նկարչի դերը հայ կերպարվեստի և հայոց պատմության մեջ, տեխնիկումը կոչվեց նրա անունով։

Տասնամյակների ընթացքում տեխնիկումը/ուսումնարանը/քոլեջը ընդլայնվեց. պարբերաբար դասախոսական կազմը համալրվում էր ժամանակի առաջատար մասնագետներով, մշակվում էին ուսումնական ծրագրեր, փոփոխվում էին դասավանդվող մասնագիտությունները՝ ժամանակի տնտեսական և սոցիալական պահանջներին համապատասխան, սակայն առանցքային էին «Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Զարդակիրառական արվեստ և Ժողովրդական արհեստներ», հետագայում՝ «Գեղարվեստական ձևավորում» (այժմ՝ «Դիզայն») մասնագիտությունները, որոնք առ այսօր արդիական են։ Դրանց արդիականությունը պայմանավորված է ակադեմիական կրթությամբ, մասնագիտության բազային գիտելիքների ամուր հիմքով, ինչն, այսպես ասած, գեղարվեստական այբուբենն է, որին տիրապետելով, այլևս ազատ ես նեղ մասնագիտական կողմնորոշման և ստեղծագործության մեջ:

Տասնամյակներ շարունակ քոլեջը ճանաչվել է նաև իր շրջանավարտներով, ովքեր մշտապես եղել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ստեղծագործող լավագույն հեղինակների շարքերում։

Այսօր էլ քոլեջը` պահպանելով տասնամյակների ընթացքում կրթօջախի պատերում ձևավորված ավանդույթները և շարունակելով նախորդների գործը, շարունակում է իր պատմությունը՝ հարստացնելով հայկական կերպարվեստը նոր անուններով։ Քոլեջն ունի շուրջ 800 ուսանող, այդ թվում` սփյուռքահայ և օտարերկրացի։ Ուսումնառության առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ դասավանդում են գործող արվեստագետներ, որոնք ակտիվ մասնակցում են հայաստանյան և  արտասահմանյան մշակութային կյանքին և պատրաստ են երկխոսության նոր սերնդի հետ։ Հատկանշական է, որ դասավանդողների զգալի մասը քոլեջի շրջանավարտներ են, ինչն էլ ավելի է նպաստում ինքնատիպ «թերլեմեզյանական դպրոցի» ավանդույթների պահպանմանը և ժամանակին համընթաց զարգացմանը: Արդյունավետ աշխատանքի համար էական է նաև կոմպետենտ վարչակազմը, որը համակարգում է ուսումնառության սահուն ընթացքը, պարբերաբար արդիականացնում ուսումնական ծրագրերը, ստեղծում անհրաժեշտ պայմաններ` կրթական, ստեղծագործական միջավայր ապահովելու համար:

Արագ զարգացող տեխնոլոգիաները նոր հարցադրումներ ու խնդիրներ են առաջ քաշում նաև կերպարվեստի դաշտում: Այս գործընթացում մեզ համար առանցքային է ուսանողների մոտ ստեղծագործական անհատականության ձևավորումն ու ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծումը, ինչը, կարծում ենք, գեղարվեստի այս ինքնօրինակ կրթօջախի առանձնահատկություններից մեկն է: Այդուհանդերձ, քոլեջի կենսունակււթյունը մշտապես ապահովել են առողջ մտքով, լայն աշխարհընկալմամբ ու գեղարվեստական նոր ձևամտածողությամբ աչքի ընկնող սաները, ովքեր նորարարական գաղափարներով, ստեղծագործական համարձակ նախաձեռնություններով հստակ ձևակերպում են իրենց գեղարվեստական ընկալումներն ու նպատակները:

Կերպարվեստի ոլորտում քոլեջն ունի իր կայուն տեղն ու դերը, քանզի թերլեմեզյանցիները դեռևս ուսումնառության տարիներին  մասնակից են լինում հայաստանյան մշակութային կյանքին և արձանագրում են լուրջ հաջողություններ: Մասնավորապես նշենք, որ 2013, 2019, 2020 թվականներին Պողոսյան երիտասարդական մրցանակին են արժանացել (նախկինում՝ ՀՀ Նախագահի մրցանակ) հենց թերլեմեզյանցի ուսանողները։

2007 թ-ից քոլեջին կից գործում է «Թերլեմեզյան ցուցասրահ»-ը։  Ցուցասրահի հիմնական գործառույթն է կազմակերպել ու ներկայացնել քոլեջի ուսանողների, դասախոսների ստեղծագործական գործունեությունը՝ պարբերական խմբային, անհատական ու թեմատիկ ցուցահանդեսների, մրցույթների ձևով։ Ցուցասրահն իր բուն գործառույթներից զատ միտում ունի  ներկայանալու որպես արվեստի հարթակ՝ ներգրավվելով կերպարվեստի և արվեստի այլ ոլորտների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող հեղինակների կամ խմբերի /ուսումնական հաստատություններ, պետական և մասնավոր կազմակերպություններ, թանգարաններ և այլն/՝ աշխատաժողովների, վարպետության դասերի, տեսական և գործնական դասախոսությունների, հանդիպում-քննարկումների և այլ ձևաչափերի միջոցառումների կազմակերպման միջոցով։ Վերոնշյալ միջոցառումներն ուղղված են ուսանողների, շրջանավարտների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, մշակութային դաստիարակության խթանմանը,  միջմշակութային կապերի ամրապնդմանն ու քոլեջի միջազգայնացմանը։

Ժամանակի ընթացքում պարբերական են դարձել «Թերլեմեզյանցիներ», «Հանդիպում արվեստագետի հետ», «Արվեստանոցում» և այլ մշակութային նախագծերը, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ինքնադրսևորվելու, ծանոթանալու ժամանակակից լավագույն արվեստագետների գործունեությանը, ձեռք բերելու նոր փորձառություն և հմտություն:

Քոլեջի գործունեությունը նկատելի է նաև հայաստանյան ու արտերկրի կրթական և մշակութային հաստատությունների կողմից, որոնց հետ արդեն պարբերաբարական բնույթ են ստացել համագործակցություններն և ծրագրերը:

Ելենա Մովսեսյան,

արվեստաբան

Թերլեմեզյան ցուցասրահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչպես մի առիթով ասել է՝ ավտոներով Երևան մտնելը. «Փաստ»

Հաջորդ գրառումը

(ֆոտոշարք) Մարո Փարյանի հոլիվուդյան դիզայնի դպրոցը Հայաստանում հետևորդներ ունի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
Նորություններ

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
Նորություններ

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025
Նորություններ

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
Հաջորդ գրառումը

(ֆոտոշարք) Մարո Փարյանի հոլիվուդյան դիզայնի դպրոցը Հայաստանում հետևորդներ ունի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական