Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չինստանը դժգոհ է․ ԱՄՆ-ն խոցել է չինական օդապարիկը

Չինաստանը դժգոհություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները խոցել է չինական օդապարիկը․ «Չինաստանը ստուգումից հետո բազմիցս հայտնել է ամերիկյան կողմին, որ օդապարիկը նախատեսված է քաղաքացիական օգտագործման համար և ԱՄՆ օդային տարածք է մտել ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով, սա բացարձակապես չնախատեսված իրավիճակ էր», – ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները վերջին օրերին հետևում էին հետախուզական օդապարիկին երկրի հյուսիսային մասում:

ԱՄՆ իշխանությունները վստահ էին, որ օդապարիկը պատկանում է Չինաստանին և այն լրտեսելու նպտակով է օգտագործվում։