Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ. Իրանի դեսպան

Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի է առնում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ»,- ասել է նա: