Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրվեց Սասուն Միքայելյանի աներձագի թեկնածությունը

Կառավարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը կներկայացվի ԱԺ, որն էլ կընտրի ՀԾԿՀ ղեկավարին։

Մեսրոպյանը 2019-20թթ․ եղել է ՀԾԿՀ անդամ, ապա՝ Կոտայքի մարզպետ։

Հիշեցնենք, որ 2019 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Գարեգին Բաղրամյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել դեռ հոկտեմբերի 10-ին։

Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը «Երկրապահի» ղեկավար Սասուն Միքայելյանի աներձագն է։