Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Չեմ ընդունում, որ մի ընտանիք մի քանի տոննա բենզինը պետք է փոխի հացի հետ․․․ մենք բոլորս մի նավի մեջ ենք․ Ռուբեն Վարդանյան

«Մենք ունեցել ենք մի քանի դեպքեր, որոնք անընդունելի են ինձ համար որպես մարդ: Օրինակ`ունևոր  մի ընտանիք գնացել է հանգստանալու` օգտագործելով իր կապերը, և դա շատ մեծ արձագանք է ստացել: Դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողված մարդու հնարավորությունը` տեսեք, նա կարողացավ գնալ, իսկ մյուսները չկարողացան գնալ, դա այդպես չի, ես դա չեմ ընդունում:

Չեմ ընդունում, որ մի ընտանիք մի քանի տոննա բենզինը պետք է փոխի հացի հետ երբ մենք շտապօգնության մեքենաների բենզինի խնդիր ունենք, չեմ ընդունում, նա պետք է դա բերեր հանձներ օպերատիվ շտաբ, որովհետեւ մենք բոլորս մի նավի մեջ ենք եւ պետք է ճանապարհը գնանք միասին: Ես չեմ ընդունում այն խանութների տերերին, որոնք պահում են ապրանքը եւ իրենց բարեկամներին ու ծանոթներին են տալիս»,- հունվարի 8-ին ուղիղ տեսակապով ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում