Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 31 հարց է, որից 28-ը չի զեկուցվում 

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից չի զեկուցվում 28-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

1. Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանելու մասին,

4. Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը սահմանելու մասին,

9. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով գույք հանձնելու մասին և այլ հարցեր: