Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Որ կուսակցությունը, քանի մանդատ կստանա վրաց խորհրդարանում

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 11-րդ գումարման խորհրդարանում կստանա 89 մանդատ. տեղեկությունը  հրապարակված է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

Հաղորդվում է, որ խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող երկրորդ կուսակցությունն ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցությունն է: Նա ստացել է ձայների 11,034%-ը և կունենա 19 մանդատ խորհրդարանում։

Ընդհանուր առմամբ, 5 կուսակցություն/կոալիցիա կարողացել է հաղթահարել 5 տոկոս ընտրական շեմը և մտնել խորհրդարան։ Իսկ «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան, որի կազմում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, ստացել է 16 մանդատ  և իջել երրորդ տեղ։

Այսպիսով, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կորցրեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության կարգավիճակը։ «Ուժեղ Վրաստանը» ստացել է 14 մանդատ, իսկ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը՝ 12:
Զեկույցում նշվում է, որ կուսակցությունների միջև բաշխվել է 148 մանդատ, իսկ լավագույն արդյունքները գրանցած «Վրացական երազանքի» և «Կոալիցիայի» միջև՝ 2 չբաշխված մանդատ կա: