Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Որտե՞ղ են Ասադը, նրա կինն ու երկու երեխաները. Reuters

Բաշար ալ-Ասադի, նրա կնոջ՝ Ասմայի և նրանց երկու երեխաների գտնվելու վայրը մնում է անհայտ:

Ասադը, ապստամբների անսպասելի առաջխաղացումից ի վեր, հանրության առաջ չի խոսել։ Իսկ  ապստամբները հանկարծակի գրոհով գրավեցին հյուսիսային Հալեպը, փլուզվեց  առաջնագիծը,  հետո մի շարք քաղաքներ անցան գրոհայինների ձեռքը:

Բանակի երկու բարձրաստիճան սպաներ Reuters-ին ասել են, որ նա կիրակի օրը մեկնել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ:

Համաձայն Flightradar կայքի տվյալների՝ սիրիական ավիաընկերության ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից այն ժամանակ, երբ հաղորդվում էր, որ մայրաքաղաքը գրավել են ապստամբները:

Ինքնաթիռը սկզբում թռել է դեպի Սիրիայի ափամերձ շրջան՝ Ասադի ալավիական աղանդի հենակետը, բայց հետո կտրուկ շրջադարձ է կատարել և մի քանի րոպե թռել հակառակ ուղղությամբ՝ անհետանալով ռադարներից:

Reuters-ը չի կարողացել անմիջապես պարզել, թե ով է եղել օդանավում։

Երկու սիրիական աղբյուրներ ասում են, որ շատ մեծ հավանականություն կա, որ Ասադը կարող է զոհվել ավիավթարի հետևանքով, քանի որ առեղծված է, թե ինչու ինքնաթիռը անսպասելի շրջադարձ կատարեց և անհետացավ ռադարներից:

«Նա անհետացել է ռադարից, հնարավոր է, որ հաղորդիչն անջատված է եղել, բայց ես կարծում եմ, որ ավելի մեծ հավանականությունն այն է, որ ինքնաթիռը խոցվել է…», – ասել է սիրիական աղբյուրը:

Քանի որ վերջին շաբաթվա ընթացքում ապստամբների առաջխաղացումը մեծացավ, ենթադրություններ կան, որ նա կարող է ապաստան փնտրել Մոսկվայում կամ իր մյուս գլխավոր դաշնակից Իրանում: