Երկուշաբթի, 17 Օգոստոս, 2026

Որոշ երթուղիներ սպասարկող վարորդներ հրաժարվում են աշխատել

Դեկտեմբերի 13-ի վաղ առավոտից Երևանի մի շարք երթուղիների ավտոբուսների վարորդներ հրաժարվել են աշխատել, ինչի պատճառով կանգառներում մարդկանց կուտակումներ են առաջացել։

Վավորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում։ Աշխատանքից հրաժարվում են հատկապես հին ավտոբուսների վարորդները։ Նրանց խոսքով՝ աշխատանքային ժամերն ավելացել են. մինչև շաբաթ օրն օրական արել են 5 պտույտ՝ մինչև ժամը 20։00-ը, իսկ հիմա պետք է աշխատեն մինչև ժամը 23։00-ը, դեռ վառելիքով էլ լիցքավորեն մեքենաները, նոր գնան տուն։

Վարորդները պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։