Ոսկեպարի բնակիչների 9 կովը հայտնվել է սահմանակից ականապատ դաշտում, 3 կով վիրավորվել է ականների պայթյունից. հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա պատմեց,որ օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Ոսկեպար գյուղի 3 բնակչի պատկանող 9 կով հայտնվել է Ադրբեջանին սահմանակից, Ոսկեպար-Կիրանց նախկին, այժմ չգործող ճանապարհին կից գտնվող ականապատ դաշտում։
«Անասնատերերից տեղեկացա, որ 9 կովերից 2-ը բարեհաջող դուրս են եկել փշալարով ցանկապատված ականապատ դաշտից, 3-ը վիրավորվել են հակահետևակային ականների պայթյուններից․ 4 կով դեռևս գտնվում է ականապատ դաշտում։ Անասնատերերը հայտնեցին,որ Ոսկեպարից դեպի Կիրանց տանող այդ հատվածում սահմանազատում չի իրականացվել»,- նշեց տավուշցի լրագրողը։