Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ոսկեհատ գյուղի բնակչի տան հարակից տարածքում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Ոստիկանություն հայտնել է, որ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել:

Oգոստոսի 1-ին տեղեկություններ են փոխանցվել, որ Ոսկեհատ գյուղի բնակչի տան հարակից տարածքի տեսանելի վայրում նկատվել են կանեփի բույսեր։ 

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել է 48 կանեփի բույս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- հայտնել է ոստիկանությունը։