Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել». Զուրաբիշվիլին ընտրությունների արդյունքը չի ընդունում

«Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել»։ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանում նախագահական ընտրություններ չեն եղել

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն քվեարկության արդյունքների հետ։ Ընդգծել է, որ շարունակելու է պաշտպանել քաղաքացիներին և երկրի ապագան։

Այսօր, ընտրությունների արդյունքներով, Վրաստանի նոր ղեկավար է ընտրվել նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին։