Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մաղթում եմ նրան ամենայն հաջողություն այս կարևոր պաշտոնում. Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ Միխայիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը հույս ունի ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում եմ նրան ամենայն հաջողություն այս կարևոր պաշտոնում»,-գրել է Փաշինյանն իր թվիթերյան էջում: