Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի տրամադությունից. Քոչարյան

 Հավատո՞ւմ եք խաղաղությանը, կլինի՞ խաղաղություն, որի մասին խոսում է Փաշինյանը՝ հիմք ընդունելով վաշինգտոնյան փաստաթուղթը։

Այսօրվա ասուլիսին Ռոբեր Քոչարյանն այս խնդրի վերաբերյալ ասաց.

Խաղաղությունն Ալիևի տրամադրությունից է կախված, որևէ այլ երաշխիք խաղաղության համար չկա։

Մեկ մարդու խղճից է կախված, կարող է մի օր վատ երազ տեսնել կամ որոշել, որ աշխարհաքաղաքական իրավիճակը խառն է, պետք է օգտվել դրանից…

Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, ովքեր այդ պայմանագարերի կատարման պատասխանատվություն կկրեն։ ԱՄՆ-ն որևէ երաշխավորություն չի կրում խաղաղության համար։

Ես սխալ բառ օգտագործեցի՝ ասելով «խաղաղություն». կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի ցանկությունից։