Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ոչնչացվել են Իրանի ուրանի արտադրության կառույցը, հարստացված ուրանի վերամշակման ենթակառուցվածքները. Իսրայելի ՊՆ

Սպահանում Իրանի միջուկային օբյեկտին հարվածի արդյունքում ոչնչացվել են ուրանի արտադրության կառույցը, հարստացված ուրանի վերամշակման ենթակառուցվածքները, լաբորատորիաները և այլ ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը:

«Այստեղ տեղի էր ունենում հարստացված ուրանի վերամշակումը, որը միջուկային զենքի արտադրության հաջորդ փուլն էր»,-ասված է հաղորդագրության մեջ։