Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ողբերգությունները Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում և այսօր՝ Գազայում հիշեցնում են մեզ, որ մենք պետք է մտածենք մեր սահմաններից դուրս. Էրդողան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը թարգմանաբար ներկայացնում է Էրդողանի ելույթը  Բուդապեշտում տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որտեղ հստակ երևում է Թուրքիայի պանթուրքական, նեոօսմանական և ծավալապաշտական քաղաքականության նուրբ երագները և տարատեսակ միջանցքների կառուցման մտադրությունը՝ վերը նշվածը իրականություն դարձնելու համար:

Էրդողանի ելույթը՝ ստորև.

Մենք անցկացրեցինք Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողով Բուդապեշտում` Հունգարիայի մայրաքաղաքում, որի հետ մենք ունենք խորը բարեկամական հարաբերություններ:

Ես հուսով եմ, որ Բուդապեշտյան արձանագրությունը, որը մենք ստորոգրեցինք գագաթնաժողովի արդյունքում, օգուտ կբերի թյուրքական աշխարհին և բոլոր բարակամ ու եղբայր երկրներին:

Այն փաստը, որ մենք առաջին անգամ անցկացրեցինք մեր կազմակերպության գագաթնաժողովը դիտորդ երկրում, հանդիսանում է կարևորության ցուցիչ, որ մենք ցուցաբերում ենք Հունգարիայի հանդեպ:

Կենտրոնական միջանցքը, որը իրենից ներկայացնում է անվտանգ և անարգել տրանսպորտային գիծ Արևելքի և Արևմուտքի միջև, առանձնանաում է որպես ստրատեգիական երթուղի:

Մենք մեծ նշանակություն ենք տալիս համագործակցությանը կազմակերպության շրջանականերում` Միջին միջանցքի հաջողության համար և ակնկալում ենք անդամ պետությունների աջակցությունը:

Ողբերգությունները Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում և այսօր՝ Գազայում հիշեցնում են մեզ, որ մենք պետք է մտածենք մեր սահմաններից դուրս:

Ամեն անգամ, երբ մենք անում ենք այնպես, որ մեր ձայները լսելի լինի, դառնում է պատասխան արդար աշխարհակարգի փնտրտուքի, ճշգրիտ համակարգի` հիմնված հիմնական օրենքների վրա, որի կարիքը ունի մարդկությունը:

Կցանկանայի ընդգծել մեր ընտանեկան խորհրդի համերաշխության կարևորությունը Կիպրոսի թուրք ժողովրդի հետ, որը հանդիսանում է թուրքական աշխարհի անբաժանելի մասը:

Մենք կարծում ենք, որ ընտանեկան նկարը առանց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, չի լինի լիարժեք:

Այդ իսկ պատճառով այսօրվա գագաթնաժողովում մենք դիտարկում ենք լուծում, որով Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը դարձավ Թուրքական ակադեմիայի անդամ, որպես շատ կարևոր հավելյալ քայլ:

Մենք ուշադիր հետևում ենք Կովկասում զարգացող իրադարձություններին, որը ունի թուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն:

Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը համաձայնել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին:

Ես համոզված եմ, որ հաղթած նախագահ, իմ լավ ընկեր Ալիյևը կմտնի պատմության մեջ, որպես լիդերը, որը խաղաղություն է բերել տարածաշրջան:

Գազզայում, որտեղ տեղի է ունեցալ ամենադաժան հումանիտար աղետը նորագույն ժամանակաշրջանում, քաղաքացիական բնակչությունը ապրում է դժոխքում: ՄԱԿ-ը զգուշացնում է, որ եթե օգնությունը չհասնի 14000 նորածին կարող են մահանալ:

Որպես թյուրքական աշխարհ մեր ներդրումը զինադադարի հասնելու , հումանիտար օգնություն հասցնելու, Գազզան վերականգնելու, և արդար ու ամուր խաղաղության հասնելու գործում ունի մեծ նշանակություն:

Որպես թյուրքական աշխարհ, ես հավատում եմ, որ մենք գնալու ենք դեպի ապագա լիարժեք համերաշխությամբ, համատեղ հարգանքով և եղբայրությամբ: