Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն

Մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:

Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի ԱՐՅՈՒՆ: Հայտնում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջ։

Արյուն կարող են տալ.

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

* լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,

* լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,

հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):

Դեղնախտ երբևէ չտարած

Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:

Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):

 Այսօր` մայիսի 27–ին, վթարի են ենթարկվել Արտաշատից Գառնի մրցումների մեկնող մարզիկներ։ Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 վիրավոր։