Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ողբերգական լուր հարևան Իրանից

20/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական վթարը Թեհրան-Բաքու շփումների ակտիվացման շրջանում

Վերջին շրջանում  իրանական կողմը հետեւողականորեն զբաղվում է «զանգեզուրյան» միջանցքի փոխարեն  իրանական տարածքով Ադրբեջանը նախիջեւանին կապող «Իրանուղի» անվանումն ստացած ճանապարհի շինարարությամբ։

ԻԻՀ նախագահի գլխավորած պատվիրակության՝  Ադրբեջանի հետ սահմանային գոտի   այցելությանն ընդառաջ,  շինարարական աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով շինհրապարակ այցելած  Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետը մամուլի ներկայացուցիչներին տված հարցազրույցի ժամանակ  նախագծի իրականացումը  համարել էր  «ազդեցիկ» դիվանագիտության արդյունք, որն ի զորու է բարձրացնելու Իրանի տարածաշրջանային հեղինակությունը։  Նահանգապետը խոսել է նաեւ Ադրբեջանի հետ իրականացվող մյուս համատեղ ծրագրերի՝ «Քըզ-քալեսի» եւ «Խուդաֆերին» ջրամբարտակների կառուցման մասին, որոնց պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 19-ին՝  Ադրբեջանի ու Իրանի նախագահների մասնակցությամբ։

Ըստ իրանական ու ադրբեջանական մամուլում հրապարակված նյութերի, ջրամբարտակների բացման արարողության ժամանակ ԻԻՀ  նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններն ավելի շատ ազգակցական կապերի վրա են հիմնված,  քան՝ դրացիական կապերի։ Նախագահ Ռայիսիսին նաեւ Արցախն «ազատագրելու» համար շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը, հավելելով, որ Իրանը կարեւորում է երկրների տարածքային ամբողջականությունն ու  թերեւս  առաջին երկրներից էր, որ հստակորեն հայտարարել է Ղարաբաղի ադրբեջանապատկան լինելու մասին։

Ի պատասխան ԻԻՀ նախագահի ջերմ մաղթանքների, Ալիեւն  իր իրանցի գործընկերոջը դիմել է մահմեդական կրոնի բարձրագույն հոգեւորական տիտղոսով՝ «ալաթոլլահով» եւ նշել, որ աշխարհն այսօր խոսում է ադրբեջանա-իրանական բարեկամության մասին։

Ցավոք,  ջրամբարտակների բացման արարողությանը մասնակցելուց հետո  ԻԻՀ նախագահին    տեղափոխող ուղղաթիռը տունդարձի  ճանապարհին վթարի է ենթարկվել։

Իրանական «Շարղ» թերթի փոխանցմամբ,   ԻԻՀ նախագահ Էբրահիմ  Ռայիսիից բացի, զոհվել են նաեւ պատվիրակության մյուս անդամները՝ արտգործնախարար Մոհսեն Ամիր-Աբդոլլահիանը,   Թավրիզի ուրբաթօրյա քարոզապետ Մոհամմադ Ալի Ալ Հաշեմը եւ Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին։

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Հաջորդ գրառումը

Ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական