Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Շուշիի երբեմնի փառքը վերադարձնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ․ Արցախի նախագահ

 «Վերջին տարիներին Շուշիում սկսած լայնածավալ շինարարական ծրագրերն ակտիվորեն շարունակելու միտումով երեկ այցելել եմ բերդաքաղաք: Աշխատանքային օրակարգում տեղ գտած հարցերն էին.

-բնակարանաշինություն

-Ազգային ժողովի նստավայրի տեղափոխում

-խմելու ջրի համար ֆիլտր կայանի կառուցում

-շրջանային բուժմիավորման շենքի կառուցում

-Շուշի տանող ճանապարհի վերանորոգում

Շրջվարչակազմի շենքում անց եմ կացրել նաև աշխատանքային խորհրդակցություն և կայացված ոչ արդարացի որոշումների համար պատասխանատուներին տվել այս անգամ բանավոր նախազգուշացում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/385623919507348