Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Շատերը առաջին դասարան գնացին Եռաբլուրում կամ Եղբայրական գերեզմանոցում իրենց ծնողներին այցելելուց հետո

Անի Կաղինյանի ՖԲ էջից, –

Շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին: Ձեզ մաղթելով խաղաղ երկինք, հզոր բանակ, պաշտպանված ու սուվերեն հայրենիք: Շատերը առաջին դասարան գնացին Եռաբլուրում կամ Եղբայրական գերեզմանոցում իրենց ծնողներին այցելելուց հետո, մի սերունդի էլ այսպես ազգովի պարտք մնացինք:

Չգիտեմ ինչու՞ այսպես եղավ, ինչու՞ մեր երևելիները իրենց ստամոքսից այն կողմ աշխարհ չեն տեսնում, ինչու՞ ենք ամեն անգամ դավաճանում ինքներս մեզ ու մեր սերունդներին կամ տանում սպանդի կամ դարձնում որբ:

 Հարցեր ու անպատասխան հարցեր: