Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Շախմատ. Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

interfootball.am

Անցնող օրերին Ռումինիայի Յասի քաղաքում կայանում էր շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։

Հայաստանի կանանց հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը փայլուն է հանդես եկել ողջ մրցաշարի ընթացքում և կայացած 11 խաղում վաստակել է 9 միավոր` դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Դանիելայնն այդ ընթացքում տարել է 7 հաղթանակ, 4 պարտիա էլ ավարտել է ոչ-ոքի ու չի կրել որևէ պարտություն։