Մեղրիի զարգացման հիմնադրամ/Meghri Development Foundation

Ցավով պետք է արձանագրենք, որ Նռնաձորի բնակիչների և ջուր օգտագործողների միության աշխատակիցների գործադրած ջանքերը դարձյալ անօգուտ էին ու ջուր մատակարարող պոմպերը չաշխատեցին։
Նռնաձորի բնակիչների այգիները շարունակում են չորանալ:
Ցավոք, այստեղի բնակիչների եկամտի հիմնական, իսկ ոմանց համար էլ միակ աղբյուրն այդ այգիներն են:
‼️Հարկ ենք համարում ևս մեկ անգամ բարձրաձայնել այս օրհասկան խնդրի մասին՝ ակնկալելով, որ պատկան մարմինները հնարավոր սեղմ ժամկետներում կառաջարկեն խնդրի լուծման նոր տարբերակներ:
💦 Ջուրը կյանք է …
📷 Լուսանկարները՝ Գյուղ Նռնաձոր ՖԲ էջից










