Կիրակի, 9 Օգոստոս, 2026

ԱԺ փոխխոսնակ. ժամը 16:00-ին տեղի կունենա սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում

Այսօր ժամը 16:00-ին տեղի կունենա սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՀՀ ԶՈւ ՇԳ ներկայացուցիչները:

«Հնարավոր է, որ քննարկմանը ներկա լինի ԳՇ պետը կամ նրա տեղակալը»,-հավելեց Սաղաթելյանը:

Նշենք, որ համապատասխան առաջարկը երեկ արել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին  Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը ճնշվել է:  Ադրբեջանական կողմը կրակ է բացել նաեւ օգոստոսի 17-ին, ինչի հետեւանքով Սոթքում հայ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել: Հակառակորդն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր: