Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Նույն ձեռագիրը, նույն մարդկային չարությունն ու դաժանությունը, որ տեսել է հայ ժողովուրդը օսմանցիների ու նրանց հետնորդ ազերիների կողմից. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Անընդհատ աչքերիս առաջ սիրիացի ալեւիների սպանդի տեսարաններն Լաթաքիայում… նույն ձեռագիրը, նույն մարդկային չարությունն ու դաժանությունը, որ տեսել է հայ ժողովուրդը օսմանցիների ու նրանց հետնորդ ազերիների կողմից։

Մենք` հայերս, սեփական ցավի գիտակցմամբ ունենք երկու շատ կարեւոր առաքելություն.

-Հզորանալ և ստիպել թշնամիներին հատուցել մեր տեսակի ոչնչացման գործողությունների համար ու ստեղծել հզոր և ֆունկցիոնալ պետություն։

-Որպես ողբերգություններից ու մահից վերածնված ժողովուրդ, պետք է լինենք ապավենը ճնշված ժողովուրդների, լինենք նրանց պաշտպանը և պահապանը նրանց կյանքերի և ունեցվածքի։

Այս երկուսն են այն կարևոր անելիքները, որոնց միջոցով մենք կվեհանանք և Աստծո առաջ կկանգնենք որպես մաքրված և Տիրոջ կամքը իրագործած ժողովուրդ, որպես առաջնեկ ու առաջնորդող ժողովուրդը»։