Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նույնականացման քարտով Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան, Վրաստանի քաղաքացիները՝ Հայաստան

Հայաստանի քաղաքացիները Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կկարողանան մուտք գործել նույնականացման քարտերով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունվարի 12-ի նիստում։

Համաձայնագրի շուրջ աշխատանքները սկսվել էին 2020-ից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումը այնուամենայնիվ կարող է բերել հարակից ռիսկերի, բայց այդ ուղղությամբ վրացի գործընկերների հետ աշխատանք կտարվի։

Որոշման հիմնավորումներում նշված է, որ Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ 2011-ին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է շուրջ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Երկու երկրների վարչապետերը կհանդիպեն։