Մի քանի օր է՝ Նուբարաշենի աղբանոցն այրվում է։
Երևանի տարբեր հատվածներից մարդիկ բողոքում են, որ ծուխն ու սև մոխիրը տարածվում են՝ տհաճ հոտ արձակելով։
«Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար այլ աղտոտիչ նյութեր ևս, ինչպես օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ»,- նշված է Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև հաղորդում է, որ փոշու պարունակությունը Կենտրոնում ու Նոր Նորքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այսքանը. հրդեհը դեռ չի մարվել, վնասակար նյութերը դեռ արտանետվում են։ Նախարարությունը սահմանափակվում է ընդամենը հայտարարություն տարածելով։ Իսկ ի՞նչ անեն Երևանի բնակիչները, ո՞վ է նրանց առողջությունը վտանգելու համար պատասխան տալու։