Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր` «Երևան 782» անունով  նախաձեռնություն ենք սկսում և հետևողական գնալու ենք ամեն խնդրի հետևից. Յուրի Մովսեսյան

08/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաշվի առնելով հին բարքերի վերադարձն ու Երևանում հակաժողովրդավարական միտումները՝ ազդարարում ենք  «Երևան 782» անունով նոր նախաձեռնության մասին, որն ունենալու է ավելի լայն օրակարգ՝ ծառահատումներ, կանաչապատում, օդի աղտոտվածություն, հանրային տրանսպորտ, քաղաքաշինական խնդիրներ, վճարովի կայանատեղիներ և այլն։ «Երևանում հակաժողովրդական կառավարման միտումների և հանրային անվստահության մասին» թեմայով ասուլիսի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ Յուրի Մովսեսյանը:

«Մեզ համար իրականում զարմանալի էր, որ Երևան քաղաքի բնակիչները զրկված են տեղական ժողովրդավարության հիմնական սկզբունքներից և հարթակներից: Փաստացի Երևանում տեղական ժողովրդավարությունը տևական ժամանակ կասկածի տակ է դրված։ Օրինակ՝մարդիկ չեն կարողանում մասնակցել ավագանու նիստերին, չունեն հնարավորություն ֆորմալ ու ոչ ֆորմալ մեխանիզմներով իրենց ձայնը բարձրաձայնել, որ իրենք ինչ-որ որոշման կողմ են կամ դեմ են։

Այս առումով մենք փորձելու ենք հենց դառնալ նմանատիպ մարդկանց համար հարթակ և նաև ամեն ինչ անել, որպեսզի Երևանում տեղական ժողովրդավարության մեխանիզմները վերականգնվեն:

Երևանի բյուջեի հետ կապված մենք տեսնում ենք բազմաթիվ հետաքննություններ, հոդվածներ, որ շատ հաճախ այդ գնումները, ծախսերը ոչ տեղին են, համաչափ չեն, չեն բխում Երևանում այս պահին գործող կարիքներից: Այստեղ շատ կարևոր է, որ բացի խմբակցությունները, որ գործունեություն են ծավալում ավագանիում, նաև լինի քաղաքացիական վերահսկողություն։

Մենք գործունեության մի շարք տեսակներ ենք կիրառելու, սկսած մոնիտորինգային, հետաքննական նյութերի հրապարակումից վերջացրած տարբեր հանրային իրազեկման, հանրային արշավներ, գործողություններ, որոնք միտված են լինելու, որ Երևան քաղաքի բնակիչները հնարավորություն ունենան այլընտրանք ունենալ և քաղաքացիական նախաձեռնության տեսքով տարբեր խնդիրներ բարձրաձայնել:

Մենք նաև մտածել ենք այն մասին, թե ինչպես կարող են քաղաքացիները միանալ, որովհետև ըստ էության սա լինելու է հենց ազատ հարթակ բոլոր մտահոգ բնակիչների համար: Մենք չունենք ինչ-որ հստակ գաղափարական ուղղվածություն, այսինքն կուսակցական չենք: Մենք ստեղծելու ենք տարբեր հետաքրքիր հարթակներ, օնլայն, օֆլայն, տարբեր բնույթի մարդկանց կարիքներին համապատասխանող հարթակներ մեզ միանալու համար ու հետևողական աշխատանք ենք տանելու, որպեսզի մարդիկ անպայմանորեն ներգրավեն այս նախաձեռնությունը»,-ասաց նա:

Հարցին՝ եթե տրանսպորտի սակագնի հետ կապված հաջողություն չունեցան, արդյոք այս դեպքում հաջողություն կունենան, Մովսեսյանը պատասխանեց.

«Իրականում եթե կոնտեքստը նայենք, ի սկզբանե մեր նախաձեռնությունը մի քանի մատահոգ քաղաքացիներին միավորում էր, և այն ռեսուրսները, որ մենք ունեցել ենք, միանշանակ հաջողել ենք։ Խնդիրն այն է, որ այն բարձր նպատակը, որ դրվել է՝ տրանսպորտի սակագնի փոփոխությունը, ինքը կիսով չափ է հաջողել, բայց միևնույն ժամանակ, քանի որ մարդիկ մեզ դիմում էին, որ իրենք պատրաստ են ներգրավել, տարբեր հարցեր բարձրաձայնել, միայն տրանսպորտը չէ խնդիրը, մենք կարծում ենք, որ այդ մարդկանց ներգրավելով այս նախաձեռնությունը կարողանալու է որոշակի հաջողությունների հասնել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքացիներն ասում են՝ քաղաքական ուժերը տրանսպորտի թանկացման դեմ մեզ մենակ թողեցին. «Չենք վճարելու» նախաձեռնության անդամ

Հաջորդ գրառումը

Բուլղարիայի ամենահայտնի պատմամշակութային համալիրի սեփականատերը հայ է, իսկ Հայաստանում այդ շքեղ ամրոցի մասին ոչ ոք չգիտի. Ալեքսանդր Լապշինի անդրադարձը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Բուլղարիայի ամենահայտնի պատմամշակութային համալիրի սեփականատերը հայ է, իսկ Հայաստանում այդ շքեղ ամրոցի մասին ոչ ոք չգիտի. Ալեքսանդր Լապշինի անդրադարձը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական