Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նորերն ասում են՝ հին գրականագետները քառակուսի գլուխ ունեն, բայց, ըստ երևույթին, քառակուսի գլուխ հենց նորերն ունեն». Ժենյա Քալանթարյան (ArmDaily.am)

29/07/2020
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես կրթության նոր չափորոշիչները մանրամասն չեմ կարդացել, հատվածաբար եմ ծանոթ, ամեն դեպքում կարող եմ ասել, որ դասագրքերում չի կարելի պատահական մարդկանց ներառել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ, պրոֆեսոր , բազմաթիվ դասագրքերի հեղինակ Ժենյա Քալանթարյանը։ 

«Ճիշտ է դասագրքերը քարացած չեն, դրանք պետք է ժամանակի հետ փոխվեն, քանի որ նոր անուններ են ի հայտ գալիս և նոր օրինաչափություններ են երևան գալիս, որոնք պետք է դասագրքերում ներառվեն ժամանակի ընթացքում, բայց, այդուհանդերձ, դասագիրքը որոշ իմաստով պետք է պահպանողական լինի, այնպես ինչպես առհասարակ ողջ կրթությունը։ Պահպանողական երևույթ է և ամեն նոր հեղինակի հետ չափորոշիչ չպետք է փոխվի։ Ես դեմ չեմ, որ նոր հեղինակներ լինեն, որ նոր հեղինակների գործերը տարբեր դասարաններում ներառվեն ընթերցանության համար, որպեսզի աշակերտները միջին դասարաններում կարդան և ծանոթանան այդ հեղինակներին, սակայն դասագրքերում պետք է ներառվեն համընդհանուր ճանաչում ունեցող, գնահատված հասարակության կողմից ընդունված և որոշակի արժեք ունեցող գրողներ»,-ասաց Քալանթարյանն՝ ընդգծելով, որ բոլոր փորձարարական գործերը, որոնք բավական շատ են՝ չպետք է ներառվեն դասագրքերում։

Նա ընդգծեց, որ երկար տարիներ դասագրքերի կազմման ժամանակ առաջնորդվել են որոշակի չափանիշներով, որ այդ չափանիշը եղել է հասարակական ճանաչումը, որոշակի արժեքների պրոպագանդումը դպրոցում։ «Այսինքն, այնպես չէ, որ մեկին ծանոթ եղավ կամ մեկին դուր եկավ՝ կարելի է ներառել դասագրքում։ Ավելին, այնպես չէ, որ մարդը մի լավ գործ է գրել՝ նրան կարելի է ներառել ծրագրում, նա պետք է 2-րդը, 3-րդը գրի, որպեսզի իր համբավը հաստատվի, ճանաչվի, կայունանա, որովհետև կան մարդիկ, որ մի անգամ, մի լավ բան են ստեղծում, հետո լռում հավիտյան»։

Անդրադառնալով դասական գրողների նկատմամբ ունեցած վերաբերմունքին՝ նա ասաց, որ կարդացել է, թե ինչպես են որոշել լուծել Խորենացու և Նարեկացու դասավանդման խնդիրը, որոշվել է 5-րդ դասարանից սկսած դասավանդել։ «Ստացվում է, մի կողմից բողոքում են, որ Նարեկացին բարդ հեղինակ է, դժվար հասկանալի և իմաստ չունի, որ նա մտնի դպրոցական ծրագրերում ու ոչինչ, որ նա Տիեզերական վարդապետ է, համաշխարհային ճանաչում ունի, մյուս կողմից՝ ուզում են 5-րդ դասարանից ուսուցանել։ Եթե 10-12-րդ դասարաններում երեխան չի կարողանում ըմբռնել Նարեկացուն՝ ցածր դասարաններում Նարեկացի եք դասավանդում, որ ի՞նչ»։

Նա նաև ընդգծեց, որ հեղինակներին պետք է ուսուցանել՝ հաշվի առնելով և պահպանելով ժամանակագրությունը։ «Այն ստեղծագործողը, որ արժեք ունի 10-րդ դարում, կարող է 12-րդ դարում արժեք չունենալ, քանի որ նրանց առաջ ինչ-որ բաներ արդեն արվել են։ Այսինքն, մարդը պետք է իր ժամանակի մեջ գնահատվի։ Հիմա Նարեկացուն կամ Շնորհալուն 20-21-րդ դարերի գրողների կողքին դրեք՝ կընկալվի՞, եթե ժամանակագրությունը չի պահպանվում։ Այսինքն, այդ գրականության պատմությունը պետք է հենց որոշակի սկզբունքների վրա։ Հիմա նորերն ասում են՝ հին գրականագետները քառակուսի գլուխ ունեն, բայց, ըստ երևույթին, քառակուսի գլուխ հենց նորերն ունեն, որովհետև բոլոր սկզբունքների վրա թքում են և առաջ են քաշում չգիտեմ որտեղից վերցրած ինչ-որ սկզբունքներ»։

Անդրադառնալով «Հայ գրականությունից» «հայ» բաղադրիչը հանելուն՝ նա ընդգծեց, որ այդ մոտեցումը սխալ է, քանի որ միանգամից ուզում են դառնալ համամարդկային։ «Համամարդկայինը վերացական երևույթ է ու հասկացություն, ամեն համամարդկային գրականություն ունի ազգային դրսևորում, ի վերջո, օրինակ, ռուսական գրականությունը համամարդկային դրսևորո՞ւմ չէ, օրինակ Դոստաևսկին, Տոլստոյը, Պուշկինը, բայց նրանք ռուսական բնավորության, վարքագծի, հոգեբանության միջոցով են հասել այդ համամարդկային մակարդակի։ Վերացական համամարդկայնություն չկա։ Մյուս խնդիրը, որն էլի կապված է դրա հետ՝ այն է, որ հիմա աշխարհը գլոբալացվում է, բայց տրամաբանություն ունեցող մարդիկ տեսնում են, որ որքան ուժեղացվում է գլոբալացման ձգտումը, այնքան հակադիր առաջանում է ազգային ինքնության զգացողությունը, դրանք զուգահեռ ընթացող երևույթներ են։ Գլոբալացում չի նշանակում համահարթեցում և ազգային ինքնության կորուստ, դրանք զուգահեռ են ընթանում։ Մշակույթի պատմությունը ցույց է տալիս, որ որքան ճնշումը մեծանում է ազգերի վրա, այնքան հակադարձ ցանկությունը մեծանում է այդ ճնշման դեմ գնալու և ինքնությունը պահելու։ Այս դեպքում, մենք կամովին ենթարկվում ենք այդ գլոբալացման ճնշմանը՝ ի՞նչ հայ գրականություն, ի՞նչ բան, բայց չէ՞ որ մեր մտածողությունն ուրիշ է մեր հոգեբանությունն ուրիշ է, բայց մենք դեմ չենք որևէ համաշխարհային գրականության, խնդիրն այստեղ դեմ լինելու մասին չէ։ Ի վերջո, մեր դպրոցը հայ քաղաքացի պատրաստող դպրոց է, թե համաշխարհային քաղաքացի պատրաստող դպրոց։ Ես կարծում եմ, առհասարակ հարձակում կա ազգային ինքնության վրա, այսինքն, մենք ամեն խնդիր լուծել ենք՝ մեզ խանգարում է ազգային ինքնությո՞ւնը, եկեք ջնջենք և միանգամից դառնալու ենք համաշխարհային առաջադեմ քաղաքացի՞, այդ են ուզում հաստատել։ Նման բան չի լինում, որովհետև ամեն մի համամարդկային երևույթ անցնում է ազգայինի միջով և միջոցով։ Եթե չլինի այդ ազգայինը՝ չկա վերացական համամարդկային։ Հիմա երբ մենք ֆրանսիական, անգլիական, ամերիկյան, ռուսական գրականություն ենք կարդում՝ ընդհանրապես մա՞րդ ենք տեսնում, թե կոնկրետ ազգի ներկայացուցիչ մարդ ենք տեսնում։ Դրանք կարող են համամարդկային լինել, բայց էլի դրանք անցնում են ազգայինի միջով, չէ՞։ Հիմա եթե ջնջում ենք ազգայինը միտումնավոր, նշանակում է, որ դա քաղաքականություն է ազգային ինքնության դեմ, ես այլ բան չեմ տեսնում»։

Աղբյուրը` ArmDaily am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ր երկրներ են պատրաստ ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին

Հաջորդ գրառումը

Ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից կատարված հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

16/04/2026
Միջազգային

Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է. Current time

16/04/2026
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից կատարված հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական