Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նորաբակի ուղղությամբ թշնամին հրետանային միջոցներից կրակել է

Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: