Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է. Արշակ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպած 8 բարձրաստիճան հոգևորականների մասին

01/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդյոք հայտարարություն արած մեր եկեղեցականների նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ. անկեղծ ասած՝ չգիտեմ, բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արշակ սրբազանը՝ անդրադառնալով մի շարք բարձրաստիճան հոգևորականների անունից տարածված հայտարարությանը, որտեղ վերջիններս պահանջում են Արշակ սրբազանին հեռացնել Մայր Աթոռից և առժամանակ կասեցնել նրա գործունեությունը։

«Դավաճանությունը մեր խոստովանությունների մեղքերի ցուցակում չկա արձանագրված որպես մեղք, որովհետև դավաճանությունը հավաքաբար խորհրդանշում է այդ ամբողջ մեղքերի միասնությունը։ Դավաճանությունն ուխտադրժություն է։

Ես երեք ասպեկտ եմ տեսնում. մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենք իրենց, դավաճանել են այն ամենին, ինչը որ պատկանում է իրենց անցյալին, այն ամենին, ինչին իրենք հավատում են։ Դա ուղղակի ինքնաժխտում է. ժխտել սեփական կենսագրությունը, ժխտել սեփական պատկանելությունը։ Իսկ կանոնական լեզվով ասած՝ դա նաև հերձված է, հերձվածողության դասական օրինակ։

Մեզ երբեմն թվում է, որ պատարագի ժամանակ Կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է, բայց դա իրականում դա ժխտում է նվիրապետական կարգի, դա ժխտում է եկեղեցական իշխանության, դա ժխտում է սեփական պատկանելության։ Դա նշանակում է՝ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է առանձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում։

Բայց սա դեռ բավարար չէ. այդ հայտը դու ներկայացնում ես՝ ապավինելով այնպիսի քաղաքական իշխանության աջակցությանը, որը ըստ էության չունի որևէ լեգիտիմ ինքնություն՝ որքան էլ բարձրագոչ թափահարեն ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը»,-ասաց նա։

Ըստ Արշակ սրբազանի՝ այն անձինք, որոնք գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, կիսում են նրանց քայքայիչ պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը։

«Դա ընդամենը դավաճանություն է։ Ես չգիտեմ՝ սպառնալիքներ են եղել, սեփական համոզումներից ելնելով են այդպիսի քայլ կատարել, որոշակի նախապատմություններից, նախասիրություններից, այսօրվա իշխանավորների նկատմամբ անզսպելի սիրո զգացումներից. չգիտեմ, դժվարանում եմ ասել։ Չեմ փորձել ճշտել, և դա բացարձակապես ինձ համար կարևոր չէ։ Անկախ նրանից, թե ինչ գործոնների ազդեցության տակ է կատարվել այդ գործողությունը, գործողության բնութագիրը չի փոխվում»,– ասաց Սրբազանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ձեռքով փակվեց Մինսկի խումբը, որը պահպանում էր Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը միջազգային համակարգում. վերլուծություն

Հաջորդ գրառումը

Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը. կալանավորված Բագրատ և Միքայել Սրբազաններ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բարձր մակարդակով ակնհայտ խախտու՞մ. Հակոբ Բադալյան

07/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը քվեարկում է

07/06/2026
Նորություններ

Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել ապօրինի գործողությունների առջև. «Հայաստան» դաշինք

07/06/2026
Նորություններ

Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ են. ԿՀԸ

07/06/2026
Հաջորդ գրառումը

Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը. կալանավորված Բագրատ և Միքայել Սրբազաններ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական