«ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել «Իմ քայլի» պատգամավորների, նրանց ազգականների դեմ ծանրակշիռ կոմպրոմատներ ընդհուպ քրեական գործեր հարուցելու հիմքեր գտնելու համար:
Mediaport-ի տեղեկություններով՝ հրահանգվել է ուսումնասիրել նաև պատգամավորների և նրանց ընտանիքների կողմից վերջին տարիներին ձեռք բերված գույքը, հետևել՝ ում են հանդիպում, որտեղ:
Փաշինյանը կոմպրոմատները հավաքում է թիմակիցների կողմից վարչապետի այլ թեկնածու առաջադրելու հավանականությունը բացառելու համար»:









