ԱԺ ամbիոնից իր անմակարդակ պահվածքով սույն անձը կարող է պարզաբանել թե ինչու՞ էր Կառնուտի ջրամբարում ջուրը քիչ պահեստավորված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյան այսօրվա ԱԺ-ում ունեցած ելույթին:
«Անմակարդակը՝ Գեղարքունիքի մարզպե՞տ
Քիչ առաջ դիտում էի ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողման հարցը, որի ժամանակ իր անմակարդակ, անմեղսունակ ու լկտի պահվածքով աչքի ընկավ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, ում ելույթն ԱԺ ամբիոնից ուղղակի զզվանք է առաջացնում նորմալ մարդու մոտ…
Ինչ-ինչ պատճառներով սրա գործունեությանը չեմ ցանկացել անդրադառնալ նույնիսկ այն ժամանակ, երբ, ըստ Շիրակի մարզում տարածվող լուրերի, հենց սրա պատճառով էր, որ շիրակցի բազմաթիվ ֆերմերներ և գյուղացիներ կանգնեցին ոռոգման խնդրի առաջ և գրեթե ամբողջությամբ կորցրեցին իրենց բերքը…
ԱԺ ամնիոնից իր անմակարդակ պահվածքով սույն անձը կարող է պարզաբանել թե ինչու՞ էր Կառնուտի ջրամբարում ջուրը քիչ պահեստավորված, ինչպես նաև պարզաբանել, թե իրականում որքան ջուր կարելի է պահեստավորել Կառնուտի ջրամբարում… Հետաքրքիր է նաև իմանալ, թե իր ոլորտիվց անտեղյակ սույն նիկոլականը ե՞րբ է հրահանգել, որ հայտնի ՀԷԿ-ին տրվող ջուրն անջատվի՝ Կարնուտի ջրամբարը լցնելու համար…
Այս երիտնիկոլականի ագրեսիվ և անմակարդակ պահվածքի պատճառը մեկն՝ նա չի տիրապետում իր ոլորտին և նախահարձակ լինելով փորձում է լռեցնել դիմացիններին…
Ի դեպ, սրա պատերազմին մասնակցելու վերաբերյալ ավելի լավ է լռեմ…Ինչպես նաև դեռ լռեմ սրա ինչ-ինչ մարդկանց հետ համագործակցելու վերաբերյալ մանրամասներին…
Ըստ օդում կախված լուրերի, Նիկոլ Անհողն այս անմակարդակին ընդամենը երկու օր հետո պատրաստվում է նշանակել Գեղարքունիքի մարզպետ…»,- գրել է Համբարյանը