Ամեն ինչ իրականցվելու է կեղծիքների եւ բռնությունների միջոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Նիկոլը ԱԺ-ում փորձարկում է նախընտրական քարոզչության նոր մոդելը։ Ըստ այդ մոդելի, որեւէ արժեք չունի ճշմարտությունը եւ տրամաբանությունը։ Կարեւորը լաչառությունն է, ականջ ծակող դիսկանտը եւ մեծ քանակությամբ բառեր արտաբերելը։
Իրականում, սա ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ քարոզչությամբ ընտրողներ գրավելը նրա համար նշանակություն չի ունենալու։ Ամեն ինչ իրականցվելու է կեղծիքների եւ բռնությունների միջոցով»,- գրել է Ենոքյանը։