Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ներդրվում է պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ. Այն կկոչվի «Պաշտպան հայրենյաց»

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ սպայական կազմերի  պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր: