Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ, իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով. Արման Գրիգորյան

03/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է.

«Ես տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ, ինչն ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու հետևյալ սցենարով.

1. Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը ու նշում են ժամկետը։

2. Թուրքիան հայտարարում է, որ նրանք պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Հայաստանի հետ ու կբացեն սահմանը։

3. Հայաստանը հայտարարում է, որ պայմանագրից զատ համաձայնություն է կայացվել նաև «խաղաղության խաչմերուկի» շուրջ, որը վերահսկելու է ինչ-որ ամերիկյան ընկերություն (տես մեկնաբանությունների բաժնում զետեղված նյութը)։

4. Մինչ այդ մտադրությունների լիակատար բացահայտումը կամ դրան զուգահեռ, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են լինում հնարավոր դիմադրության բոլոր օջախների չեզոքացմանը։ Այդ գործընթացի մաս է կազմում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը (կուսակրոնության ուխտին հավատարմության մասին Փաշինյանի մտահոգությունները կամ վերջին օրերի աղմուկը, թե ՀԱԵ-ն ինչ-որ հեղաշրջման պլանի մաս է, վիրավորում են իմ ինտելեկտը)։

5. Հայաստանը հայտարարում է, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու պահանջում է Ռուսաստանից դուրս բերել 102-րդ բազան Հայաստանից, որովհետև նախ դրանք, ըստ ներկա վարչակազմի` չեն ծառայել իրենց նպատակին, իսկ հիմա էլ դրանց կարիքը Հայաստանը չունի, քանի որ խաղաղություն է հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Այս ամենից հետո իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով։ Կամ ռուսները սուսուփուս հեռանում են ու դրանից հետո Ադրբեջանում ու Թուրքիայում սկսում են ակտիվորեն քննարկել, թե հայերի ինչի՞ն է պետք բանակը, թե ե՞րբ են հայերը ներողություն խնդրելու Վանի ու Խոջալուի ցեղասպանությունների համար, թե որքա՞ն ժամանակում են վճարելու 30-ամյա օկուպացիայի հատուցումը, թե արդյո՞ք բավական է, որ հայերը համաձայնեն հետ ընդունել 1988-ին Հայաստանից արտաքսված ադրբեջանցիներին, թե՞ նաև պիտի նրանց ինքնավարության կարգավիճակ տան, և այլն։

Երկրորդ տարբերակով ռուսները սուսուփուս չեն հեռանում ու որոշում են դիմադրել։ Ես էս երկու տարբերակից էլ սարսափում եմ ու շատ ուզում եմ, որ էս անգամ իմ ինտուիցիան ու իմ վերլուծական կարաողություններն ինձ դավաճանած լինեն»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան, բայց կաթողիկոսի. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Էն, որ քո նման հայվանի անունը հիմա Ալի կամ Զեյնաբ չի (չնայած շատ կսազեր) դա՜ էլ ա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շնորհիվ. Սարգիս Մնոյանը` Փաշինյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Էն, որ քո նման հայվանի անունը հիմա Ալի կամ Զեյնաբ չի (չնայած շատ կսազեր) դա՜ էլ ա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շնորհիվ. Սարգիս Մնոյանը` Փաշինյանին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական