Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Մոսկվան մտադիր է ոչ բարեկամ երկրներից օտարերկրյա անձանց գույքն ու ակտիվները բռնագրավել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Մոսկվայի պատասխանը ռուսական ակտիվների բռնագրավման վերաբերյալ  ամերիկյան օրենքին կլինի ասիմետրիկ, բայց ցավոտ։

Նա նաև առաջարկել է Ռուսաստանի օրենսդրություն մտցնել ոչ բարեկամ երկրներից օտարերկրյա անձանց ակտիվների առգրավման հնարավորությունը։

«Պատասխանը կարող է լինել միայն ասիմետրիկ, ի դեպ, փաստ չէ, որ դա ավելի քիչ ցավոտ կլինի», – գրել է Մեդվեդևը Telegram-ի ալիքում:

Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող լիովին սիմետրիկ պատասխան տալ թանկարժեք իրերի  գողության վերաբերյալ ԱՄՆ-ի այս կոպիտ վերաբերմունքին։

Խոսելով հնարավոր ասիմետրիկ պատասխանի մասին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարզաբանել է, որ «խոսքը, օրինակ, դատարանի որոշմամբ Ռուսաստանի իրավասության տակ գտնվող մասնավոր անձանց գույքի (փող, անշարժ և շարժական) բռնագանձման մասին է։