Այսօր՝ օգոստոսի 26-ին Մոսկվայի Վնուկովո, Շերեմետյեվո և Դոմոդեդովո օդանավակայանների օդային տարածքը ժամանակվորապես փակվել էր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիացիոն ծառայություններին։
«Չվերթներ չեն ընդունվում, թռիչքները հետաձգվել են»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Ավելի ուշ ՌԴ ավիացիոն ծառայությունները հայտնել են, որ Մոսկվայի Վնուկովո, Շերեմետյեվո և Դոմոդեդովո օդանավակայանների աշխատանքը վերականգնվել է, դրանք վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին։ Վնոկովոյից, մասնավորապես, երկու չվերթ է իրականացվել՝ դեպի Դալաման և դեպի Անթալիա։