Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի օր, գիշերվա ուշ ժամի, Աղասի Խանջյանը Ալազանին իր մոտ կանչեց.

28/08/2021
- Մշակույթ, Նորություններ, Սոցիալական

Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը Ալազանին իր մոտ կանչեց։ Վերջինս տուն վերադարձավ և պատմեց հետևյալը.

«Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը։ Նրան խնամող հանձնաժողովը դիմել է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին և Երևանում կազմակերպի թաղման արարողությունը։ Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը, սակայն Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հաղորդում են Բերիային։ Մյուս օրը Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ և ասում.

– Աղասի՛, լսել եմ, որ Փարիզից ինչ-որ հոգևորական, ինչ-որ տերտեր ես բերում Երևանում թաղելու համար։ Ես կտրականապես արգելում եմ. հեռագրիր թո՛ղ չուղարկեն, մենք հոգևորականներին թաղելու համար գումարներ չունենք։

Այս դեպքից Աղասին անսահման հուզվել ու վրդովվել է, անհարմար է զգում հեռագիր տալ, ուստի ինձ խնդրեց, որ ես այդ անեմ։ Ես ցավով նրա խնդրանքը կատարեցի, բայց տա Աստված, որ հեռագիրս ուշ տեղ հասնի և Կոմիտասի դին ետ չուղարկեն։ Խե՜ղճ Աղասի, դու տեսնում ես, Մարո՛ ջան, թե ինչպիսի պայմաններում է աշխատում այդ պայծառ մարդը»։

Մյուս օրը Ալազանը Կենտկոմ է գնում՝ իմանալու հեռագրի պատասխանի մասին։ Խանջյանը ուրախ-ուրախ նրան ցույց է տալիս մի հեռագիր՝ հետևյալ բովանդակությամբ։

«Նավը երեք օր է, դուրս է եկել և գտնվում է Միջերկրական ծովում։ Ետ դարձնել չենք կարող։

Կոմիտասին խնամող հանձնաժողով»։

– Այդ շատ լավ եղավ,– ասում է Ալազանը։

– Լավը լավ է, Ալազա՛ն ջան, բայց ցավալին այն է, որ Կոմիտասին ներկայացնում են իբրև «ինչ-որ տերտեր»,– ասում է Խանջյանը վրդովված։

Այս դեպքից մեկ, թե երկու օր հետո մեր տուն եկավ Չարենցը և ասաց.

– Ա՛յ տղա, Ալազա՛ն, մի «պազոռնի» բան եմ լսել, բայց ականջներիս չեմ հավատում։ Ասում են, որ Փարիզից հեռագրել են Աղասուն, որ նա Կոմիտասի դիակը ընդունի և Երևանում թաղի։ Աղասին համաձայնել է, բայց Բերիան իր երևանյան «սիշչիկներից» այդ մասին իմանալով՝ կտրականապես արգելել է՝ ասելով, թե «Մենք ինչ-որ տերտեր թաղելու համար գումար չունենք»։

– Այո՛, դժբախտաբար ճիշտ է, բայց բարեբախտաբար հեռագիրը ուշ է տեղ հասել, և Կոմիտասին բերող նավը արդեն Միջերկրականի ջրերում է, և շուտով Կոմիտասը Երևանում կլինի,– ասաց Ալազանը։

– Ա՛յ տղա, ճի՞շտ ես ասում, էդ ինչ լավ բան եղավ։ Թո՛ղ հիմա Բերիայի «սիշչիկները» տրաքվեն, – ասաց Չարենցը ուրախությամբ։

Քիչ հետո նորից լրջացավ, մռայլվեց և հուզված ասաց. «Ինչ-որ տերտեր։ Մի՞թե Կոմիտասը հայ ժողովրդի համար «ինչ-որ տերտեր» է։ Ողորմելինե՛ր, տգետնե՛ր, թո՛ւ ձեր երեսին, անամոթնե՜ր։ Վա՛յ քեզ, հա՛յ ժողովուրդ, որ քո երկրի ու կուլտուրայի ղեկավարները դրանք են։ Մարո՛ ջան, մի կոնյակ բե՛ր. խմենք Կոմիտասի հաղթանակի և հիշատակի կենացը»։

Թեև Չարենցը Կոմիտասի հաղթանակի կենացը խմեց, բայց էլի մնաց նույն խռովահույզը։ Փողոցում ում որ հանդիպում, ասում էր. «Ինչ-որ տերտեր»։

Վերջապես Կոմիտասի դին հասավ Երևան։ Կազմվեց նրան ընդունող և թաղող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին՝ Գրողների միության կողմից՝ Ալազան, Լուսավորության մինիստրության կողմից՝ Արտո Եղիազարյան, Ներքին գործոց մինիստրության կողմից՝ Բերիայի ներկայացուցիչը, և այլ մինիստրությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ցերեկվա ժամը 12-ին հանձնաժողովի անդամների հետ ուղևորվեցինք դեպի Կուլտուրայի տուն։ Աբովյան փողոցում մեզ միացավ նաև Չարենցը։ Մտանք Կուլտուրայի տան դահլիճ։ Բեմի վրա դրված էր Կոմիտասի գեղեցիկ, խնամքով պատրաստված դագաղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երևում էր Կոմիտասի պայծառ դեմքը։ Բոլորը լուռ, տխուր և գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջև։ Այդ ժամանակ Բերիայի գործակալը իր ճամպրուկից հանեց լոմիկ ու կացին, բացեց դագաղի կափարիչը և սկսեց շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները։ Այս արարքը բոլորիս սաստիկ հուզեց ու զայրացրեց։ Չարենցը հուզմունքից իրեն զսպել չկարողացավ և ուղղակի գոռալով ասաց. «Մի բան գտա՞ք, անամոթնե՛ր, խայտառակնե՛ր, մեռելին անգամ հանգիստ չեք թողնում, թո՛ւ ձեր նամուսին»։ Ապա համարյա իրեն կորցրած, օրորվելով, ինքն իր հետ խոսելով՝ դուրս եկավ դահլիճից։ Նրան հետևեցին նաև հանձնաժողովի անդամները՝ Կոմիտասի հետ թողնելով միայն Բերիայի ներկայացուցչին։

Մյուս օրը Ալազանը գնում է Կենտկոմ և Խանջյանին պատմում այդ խայտառակ արարքի մասին։ Խանջյանը անսահման հուզվում է, մի պահ լռում, ապա Ալազանին դառնալով ասում է.

– Ալազա՛ն, ես կարևոր գործով պիտի քաղաքից բացակայեմ, խնդրում եմ, Արտոյի և մյուս անդամների հետ միասին մեծ շուքով թաղե՛ք մեր պայծառ Կոմիտասին։

Հ.Գ. 1936-ի հուլիսին Բերիան իր առանձնասենյակում գնդшկшհшրեց Խանջյանին, 1936-ին ձերբшկшլվեց, բռնшդшտվեց և шքսnրվեց Վահրամ Ալազանը, 1937-ի նոյեմբերին բшնտnւմ սպшնվեց Չարենցը, 1937-ին ձերբшկшլվեցին և գնդшկшրվեցին Ֆրասիայից Կոմիտասի шճյnւնի տեղափոխումը կազմակերպած Դանուշ Շահվերդյանը, նրա կինը և եղբայրը:

Մարո Ալազան

#Կոմիտաս

Նախորդ գրառումը

Հայաստան եվ հակաՀայաստան

Հաջորդ գրառումը

Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկել. լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026
Նորություններ

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026
Նորություններ

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026
Հաջորդ գրառումը

Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկել. լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»

Լրահոս

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները սկսվել են Շվեյցարիայում

22/06/2026

 Շվեյցարիայում սկսվել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ տեխնիկական փորձագետների խորհրդակցությունները, ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի։ Իրանի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական