Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միքայել Բադալյանին մեղադրանք են առաջադրվել ուժը կորցրած հոդվածով. փաստաբան

14/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միքայել Բադալյանի գործի շուրջ տեղի ունեցող իրավական նիհիլիզմը․

Ի սկզբանե Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։Սակայն ինչպես հայտնի է նշված օրենքը համարվում է ուժը կորցրած և պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ Միքայել Բադալյանի կողմից կատարված ենթադրյալ արարքը պետք է համապատասխանեցվի 2022 թվականի հուլիսի ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին, քանզի ոչ մի իրավակիրառող, այդ թվում՝ Դատարանը չի կարող հիմնվել ուժը կորցրած օրենքի վրա, քանի որ այդ օրենքն ըստ էության դադարել է գոյություն ունենալ։

Քննչական մարմինն այդքանը հասկանալով 08․07․2022 թվականին միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին 01․07․2022 թ․ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 23-րդ մասի 2-րդ կետով Միքայել Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

08․07․2022թ․ Դատախազը մերժել է քննիչի միջնորդությունը պատճառաբանելով, որ գործող քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րմ ասի 2-րդ կետը վատթարացնում է Միքայել Բադալյանի վիճակը։

Դրանից հետո՝ քննիչը քրեական վարույթը կարճելու փոխարեն պահպանել է Միքայել Բադալյանին ուժը կորցրած օրենքով առաջադրված մեղադրանքը և միջնորդություն է ներկայացրել դատարան վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը եւս մեկ ամսով երկարացնելու մասին։

Քննիչի գործողություններն ապօրինի են և Միքայել Բադալյանը պետք է կալանքից ազատ արձագվի մի քանի պատճառներով․

1․ Միքայել Բադալյանին այս պահին առաջադրված է մեղադրանք փաստացի ուժը կորցրած օրենքի հիման վրա․ Քրեաիրավական հարաբերությունների տիրույթում հայտնված անձը պետք է իմանա, թե իր կատարած արարքը, որ հոդվածով է որակված, որպեսզի տարական հնարավորություն ունենա գոնե այն բացելու և կարդալու։ Այլ կերպ ասած՝ Միքայել Բադալյանը առնվազն 18․07․2022թ-ին իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման ժամանակ Դատարանում ունի իրավունք իմանալու, թե իր արարքը որ օրենքով և որ հոդվածով է որակված և հայցել պետությունից իրեն առաջադրված մեղադրանքի որոշակիության պարզաբանում։ Պետք է ընդունել, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել օրենքի փոփոխություն, որով խստացվել է այդ արարքի համար նախատեսված պատիժը։ Դրանով է հենց պայամանավորված, որ դատախազը մերժել է քննիչի միջնորդությունը Միքայել Բադալյանի կողմից կատարած ենթադրյալ արարքը նոր քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Հետևաբար, պարզորոշ է որ նշված փոփոխությունը հետադարձ ուժ չունի և չի կարող կիրառվել Միքայել Բադալյանի կողմից մինչ օրենքի փոփոխությունը կատարած ենթադրյալ հանցավոր արարքը որակելիս։

2․ Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու նախորդ ժամանակահատվածում քննիչը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն գործի քննության ընթացքն ապահովելու համար /իսկ դա կարևոր պայման է անձին կալանքի տակ պպահելու համար/։ Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 17․06․2022թ․։ Դատարանը քննիչին այդ ժամանակ տվեց մեկ ամիս ժամանակ իբր բազմածավալ գործողություններ կատարելու համար, սակայն պարզվեց որ քննիչը մեկ ամսվա ընթացքում ընդամենը միջնորդություն է ներկայացրել դատախազին Միքայել Բադալյանի մեղադրանքը իրավականա առումով նոր օրենքին համապատասխանեցնելու համար, որը սակայն մերժվել է։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ի սկզբանե Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը եղել է ինքնանպատակ։ Իսկ այժմ քննիչը կրկին խնդրում է, որպեսզի Դատարանն իրեն տա հնարավորություն Միքայել Բադալյանի ազատության հաշվին այն հիշյալ և չկատարված դատավարական գործողությունները կատարելու համար, ինչը մեղմ ասած անթույլատրելի է։

Ուրեմն․ Հարգելի գործընկերներ /քննիչ, դատախազ/ Դուք ինքներդ էլ գիտեք, որ այդ գործը դատական ճակատագիր չունի, որի պատճառները ոչ միայն հրապարակավ եմ ներկայացրել, այլև նույնիսկ Ձեզ եմ ներկայացրել համապատասխան միջնորդություններ, որտեղ բացահայտել եմ սույն գործի ողջ խնդիրները, որի վերաբերյալ նույնիսկ չեք կարողացել որևէ հակափաստարկ ներկայացնել։

Հորդորում եմ Ձեզ որոշում կայացնել վարույթը կարճելու մասին, հակառակ դեպքում գործի ըստ էության քննության ժամանակ բոլորն ականատես կլինեն այս գործի փլուզմանը, որը Ձեր համար հաճելի չի լինի։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ պատկան մարմինները թաքցնում են Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու իրական պատճառները. Տեղի ունեցածը պարզապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն է

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները Խաչիկ գյուղի բնակչին տարել են Նախիջևան, ապա վերադարձրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
Միջազգային

Եկեղեցիների փոխարեն մզկիթներ. Փաշինյանը Հայաստանի ապաքրիստոնեացո՞ւմ է նախապատրաստում. Политнавигатор

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները Խաչիկ գյուղի բնակչին տարել են Նախիջևան, ապա վերադարձրել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական