Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար ՍԵրգեյ Լավրովին հեռախոսով ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Պաշտոնյաները խոսել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքից, նաև անդրադարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։