Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ

44-օրյա պատերազմից հետո անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը. Քննչական կոմիտեն է այս տվյալը հայտնել: Ըստ դրա՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է։ Մինչև օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։