Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Առատ ձյունն Արցախում բարդ խնդիրներ է առաջացրել

Անվտանգության ապահովման նպատակով ուժեղացվել է տեփանակերտ-Շուշի-Բերձոր մայրուղու սպասարկումը. Արցախի  արտակարգ իրավիճակների  ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն:

Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակների ռիսկայնությունը, ՆԳ նախարարի հրամանով, անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու և անհրաժեշտության դեպքում բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով՝ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության։ Անվտանգության ապահովման նպատակով՝  օպերատիվ 1  խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը:

Մարտունիում  ձյան շերտի բարձրությունն այս պահին 100 սմ է: կան փակ ճանապարհներ, Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիք: Տանտերերը տարեց ամուսիններ են, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում էլ բնակելի տան և անասնաֆերմաների տանիքներ են փլուզվել: Մարդիկ չեն տուժել։