Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Միջազգային ճանաչված սահմանները պետք է պահպանվեն. Մակրոն

Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի և նրա տարածքային նկրտումների ճնշման տակ: Այս մասին, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Կային պատերազմներ, որոնց մասին արդեն մոռացել են, բանաձևեր, որոնք չեն կատարվել: Հայաստանի վարչապետն այստեղ խոսել է տարածքային լարվածության մասին։

Միջազգային հանրությունը պետք է ներկա լինի այնտեղ և աջակցի, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն։ Միջազգային ճանաչված սահմանները պետք է պահպանվեն»,- ասել է նա։