Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա «հայկական ահաբեկչության նկատմամբ». Ադրբեջանի ԱԳՆ

Միջազգային հանրությունը և գործընկերները չպետք է անտարբեր մնան Հայաստանի կողմից իրականացվող  ահաբեկչության նկատմամբ. ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության  հրապարակման մեջ։

Նշվում է, որ հայկական կողմն իբր  ականային ահաբեկչություն է իրականացնում, որը խլում է ադրբեջանցիների կյանքերը։

 «Այսօր ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչը ծանր վիրավորվել է, զոհերի և վիրավորների թիվը 2020 թվականի պատերազմից հետո հասել է 284-ի»,- ասվում է ադրբեջանական հաղորդագրության մեջ։

Նշնք, որ Հաագայի դատարանը,  անհիմն համարելով ադրբեջանական մեղադրանքները Հայաստանի դեմ, թե իբր հայկական կողմը տարածքների ականապատում է իրականացրել, հօգուտ ադրբեջանական կողմի որոշում չընդունեց։

Իսկ նույն Ադրբեջանը համարյա 3 ամիս միջազգային ահաբեկչություն է իրականացնում 120 հազար արցախցու նկատմամբ՝ բառացիորեն ցեղասպանության ենթարկելով նրանց ու չի կատարում Բերձորի միջանցքը բացելու պարտավորությունը։